«Հրապարակ». ԱԺ աշխատակազմից ի՞նչ էին խնդրել Լիլիթ Գալստյանին
Օրվա մամուլ
08:17 21/06/2025
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ աշխատակազմից ի՞նչ էին խնդրել Լիլիթ Գալստյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ԱԺ սրճարանում նկատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ մի խումբ մարդկանց հետ սրճելիս: Այս սրճարանը հիմնականում ՔՊ-ականների ժամանցի վայրն է։ Պարզվեց՝ Գալստյանը սրճում է Վրաստանի պառլամենտի կրթության, մշակույթի հանձնաժողովի անդամների հետ, որոնք աշխատանքային այցով Հայաստանում են և դրանից առաջ հանդիպել էին մեր ԱԺ համանուն հանձնաժողովի հետ, սակայն քանի որ պետք է քվեարկեին բյուջեի կատարողականի նախագիծը, ՔՊ-ականները` հանդիպումը վերջացնելուն պես, շտապել էին նիստերի դահլիճ, որ բացակա չստանան:

Եվ որպեսզի վրաց պատգամավորներն ավելի քան կես ժամ մենակ չթափառեին խորհրդարանում` մինչև հաջորդ պլանավորված հանդիպումն ԱԺ նախագահի հետ, ԱԺ աշխատակազմից խնդրել էին Լիլիթ Գալստյանին` զբաղեցնել նրանց, սրճել խորհրդարանի սրճարանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder