Արցախցի պատգամավորին իրավապահները հարցրել են՝ որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք
Քաղաքական
09:56 21/06/2025
Հայաստան

Արցախցի պատգամավորին իրավապահները հարցրել են՝ որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք

«Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու մանրամասներ հայտնում.

«Մարդու ծննդավայրը` Արցախը, Ադրբեջան հռչակողների ու դրանով հպարտացողների պաշտպանությամբ զբաղվողները աբսուրդային բնույթի հարցադրումներ են արել, որոնց հիմքում ո´չ իրավաբանություն կա, ո´չ էլ բանականություն:

Թե բա` որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք: Ես զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել: Ուշացնում եք:

Իսկ հիմա ես ձեզ հարցնեմ` որ իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, ինչպես Դավիթի ու հարյուր հազարից ավելի հայի դեպքում է եղել, շարունակելու ե՞ք դատարկաբանությամբ ու թուրքերի փառաբանմամբ զբաղվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder