Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն ազատ է արձակել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ընդդիմադիր Սերգեյ Տիխանովսկուն
Բելառուսում ազատ է արձակվել 14 բանտարկյալ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգի այցից հետո։ Այս մասին հայտարարել է նրա տեղակալ Ջոն Քոուլը։
«14 մարդ այժմ ազատ են», - գրել է Քոուլը սոցիալական ցանցերում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Բելառուս ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցում պնդում է, որ իր ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, ազատ արձակվածների թվում է և արդեն հանդիպել է իր հետ հանրապետության սահմաններից դուրս։
Նա և ևս 13 դատապարտյալներ արտահանձնվել են։
Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել էր 2020 թվականի մայիսին և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։
