«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են. Չի բացառվում, որ գործընթացն ավարտվի նրա կալանքով
Օրվա մամուլ
08:22 21/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են. Չի բացառվում, որ գործընթացն ավարտվի նրա կալանքով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն երկրորդ անգամ ծանուցում է ստացել Հայաստանի Քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։ Նա պետք է հարցաքննվի հունիսի 27-ին: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են, և չի բացառվում, որ գործընթացն ավարտվի Շահրամանյանի կալանքով։

Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման օրերին պաշտոնական անփութության և զինամթերքի հնարավոր հանձման դեպքի վերաբերյալ։ Գործը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։

«Ժողովուրդ»-ը շարունակում է հետևել թեմայի զարգացմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder