Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացել է ռուս ժողովրդական արտիստ Վալենտինա Տալիզինան։ Նա 91 տարեկան էր:
Վալենտինա Տալիզինան ծնվել է 1935 թվականի հունվարի 22-ին Օմսկում: Ավարտվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը, Նիկոլայ Պետրովի արվեստանոցը: Տալիզինան գրեթե հիսուն դեր է խաղացել ըստ համաշխարհային դասականների եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրված ներկայացումներում՝: Դերասանուհու «ամենաթարմ» աշխատանքը դարձել է գլխավոր դերը «Վասսա» ներկայացման մեջ, որը 2018 թվականին բեմադրվել է գրող Մաքսիմ Գորկու ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:
Տալիզինայի մասնակցությամբ կա ավելի քան հարյուր կինո- եւ հեռուստաֆիլմ, որոնց թվում են ժողովրդականություն վայելող այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշը», «Հաջողության զիգզագը», «Աֆոնյա»-ն, «Ծերունի ավազակները», «Հետաքննությունը վարում են գիտակները», «Բարեխոսեք խեղճ հուսարի մասին», ինչպես նաեւ «Պետերբուրգի գաղտնիքները», «Ճակատագրի գծերը», «Դոստոեւսկի», «Եկատերինա» ժապավենները եւ շատ ուրիշներ: Դերասանուհին նաեւ մի քանի գրական նախագծերի հեղինակ է հեռուստատեսությունում: