Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարում
Սպորտ
23:22 21/06/2025
Հայաստան

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում:

6 խաղափուլից հետո գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ունեն 5.5 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։

Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder