Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շան կծելուց անմիջապես հետո մշակել այդ հատվածը օճառաջրով 15 րոպե տևողությամբ, այնուհետև՝ յոդի սպիրտային խիտ լուծույթով
Մեծ Բրիտանիայի առողջապահական գործակալությունը հունիսի 18-ին հայտնել է, որ Յորքշիրում մահացել է Մարոկկոյում գտնվելու ընթացքում կատաղությամբ վարակված քաղաքացի:
2000-ից 2024 թվականներին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կատաղության 6 դեպք, որոնք կապված են եղել արտերկրում կենդանիների հետ շփման հետ, սակայն տվյալ դեպքերը մահվան ելք չեն ունեցել:
2002 թվականից ի վեր սա Մեծ Բրիտանիայում կատաղությունից մահվան առաջին դեպքն է:
Մարդը, ում անունը չի նշվում, մահացու վիրուսով է վարակվել Մարոկկոյում թափառող շան հետ շփվելուց հետո։ Ամեն տարի Մարոկկոյում գրանցվում է կենդանիների կատաղության 400 դեպք, իսկ մարդկանց գրեթե 20 դեպք: Վիրուսը նաև տարեկան հանգեցնում է Հնդկաստանում մինչև 20.000 մարդու մահվան և էլ ավելի շատ մահվան դեպքերի՝ Չինաստանում, Նիգերիայում, Ֆիլիպիններում, Բանգլադեշում և Պակիստանում:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, վիրուսը դեռ հանդիպում է Եվրոպայում, այդ թվում՝ Թուրքիայում, սակայն Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան և Իսպանիան համարվում են կատաղությունից զերծ երկրներ:
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակից 2-8 շաբաթ անց, բայց կարող են տարբեր լինել:
Վաղ ախտանիշներ (գրիպի նման)`
• Տենդ
• Գլխացավ
• Հոգնածություն
• Ցավ կամ քոր կծած տեղում
Պրոգրեսիվ ախտանիշներ`
• Անհանգստություն, շփոթմունք
• Հալյուցինացիաներ
• Հիդրոֆոբիա (կոկորդի սպազմերի պատճառով ջրավախություն)
• Նոպաներ
• Կաթված
• Կոմա
• Մահ ախտանիշների ի հայտ գալուց հետո (սովորաբար մի քանի օրվա ընթացքում):
Բուժում և կանխարգելում
Ախտանիշների ի հայտ գալուց հետո կատաղությունը գրեթե միշտ մահացու է լինում:
Հետազդակային կանխարգելում (PEP)` կատաղության դեմ պատվաստանյութի մի շարք ներարկումներ, որոնք իրականացվում են ներթափանցումից անմիջապես հետո, այն կարող է կանխել վիրուսի զարգացումը:
Առաջին բուժօգնություն
Անհրաժեշտ է կատարել կծած հատվածի առաջնային մշակում օճառաջրով 15 րոպե տևողությամբ, այնուհետև՝ յոդի սպիրտային խիտ լուծույթով և անհապաղ դիմել բժշկական հաստատություն` անհրաժեշտ բուժօգնություն ստանալու:
Կանխարգելիչ պատվաստանյութը հասանելի է ավելի բարձր ռիսկի ենթակա մարդկանց համար (օրինակ՝ անասնաբույժներ, էնդեմիկ տարածքներ հաճախակի ճանապարհորդողներ և այլն) և այն չունի հակացուցում, քանի որ հիվանդությունը մահացու է: