Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաերթ՝ Երևանում. «Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ, -ամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի:
«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել շոկային իրավիճակից նախ դուրս բերել երեխաներին, ապա փրկել նրանց կյանքը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափովում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպնավող հատուկ տարածք:
Տեղում պարեկերը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխներն են 14-ամյա Համլետ Ն.-ն, 16-ամյա Ալեքս Ս.-ն և 14-ամյա Գագիկ Մ.-ն»,- գրում է կայքը։