Տզերը ակտիվ են դարձել ավելի երկար ժամանակով. Մասնագետի զգուշաումը
Առողջություն
14:00 21/06/2025
Հայաստան

Տզերը ակտիվ են դարձել ավելի երկար ժամանակով. Մասնագետի զգուշաումը

Վերջին տարիներին տզերի խայթոցները դարձել են ավելի տարածված և վտանգավոր։ Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիայի ղեկավար, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը նշել է, որ տզերը կարող են փոխանցել լուրջ վարակներ, այդ թվում՝ տզային էնցեֆալիտ և Լայմի հիվանդություն։

Այս հիվանդությունները կարող են ազդել մարդու գլխուղեղի, նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի և հոդերի վրա։

• Ինչու է այս թեման այսօր կարևոր․

. Տզերը ակտիվ են դարձել ավելի երկար ժամանակով՝ ապրիլից մինչև նոյեմբեր` կլիմայական փոփոխությունների պատճառով,
. Շատ մարդիկ չեն գիտակցում խայթոցի վտանգը
• Այսօր բժշկագիտությունը և հանրային առողջապահական համակարգերը կարևորում են՝

Պաշտպանություն բնության մեջ գտնվելիս՝ երկարափեշ հագուստ, տզերից պաշտպանող միջոցներ,
Տզերի արագ հայտնաբերում և հեռացում՝ խայթոցից հետո
Պատվաստում տզային էնցեֆալիտի դեմ՝ հատկապես ռիսկային վայրերում ապրողների կամ ճանապարհորդողների համար,
Բնակչության իրազեկում՝ վարակների վաղ նշանները ճանաչելու և բուժում ստանալու համար:

Տզերից փոխանցած վարակները հնարավոր է կանխել ճիշտ տեղեկատվությամբ և պաշտպանական միջոցներով։ Ցանկացած կասկածելի ախտանիշի դեպքում դիմել բժշկի:

Տզի խայթոցից հետո ի՞նչ նշանների հետևել

Տզի խայթոցից հետո որոշ հիվանդություններ կարող են ի հայտ գալ օրեր կամ շաբաթներ անց։

Կարևոր է ուշադիր լինել հետևյալ նշաններին․

. Ջերմություն և թուլություն
. Գլխացավ, մկանացավեր
. Սրտխառնոց կամ փսխում
. Կարմիր բիծ խայթոցի տեղում, որը մեծանում է օղակի պես (Լայմի հիվանդության նշան)
. Քնկոտություն, շփոթվածություն

Այս նշանները կարող են ի հայտ գալ տզի խայթոցից 3 օրից մինչև 1 ամսվա ընթացքում։

Դիմեք բժշկի, եթե՝

Ունեք վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը
Տիզը երկար ժամանակ է կպած եղել մաշկին
Գտնվել եք Էպիդեմիոլոգիական վտանգավոր օջախներում
Պատվաստված չեք տզային էնցեֆալիտի դեմ:

Վաղ արձագանքը պաշտպանում է առողջությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder