Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ում օգտագործման համար հավանության է արժանացել ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխող հեղափոխական դեղամիջոցը
ԱՄՆ-ում օգտագործման համար հավանություն են տվել «հեղափոխական» դեղամիջոցի, որը կարող է կանխել ՄԻԱՎ-ի փոխանցումը։ Այս մասին գրում է The Independent-ը։
Gilead Sciences-ի կողմից մշակված լենակապավիրը ներարկվում է տարեկան երկու անգամ։ Հետևաբար, այն շատ ավելի արդյունավետ է, քան ներկայումս օգտագործվող ամենօրյա դեղահաբերը։
«Սա կարող է իսկապես վերջ դնել ՄԻԱՎ-ի փոխանցմանը», - ասել է ՁԻԱՀ-ի հետազոտությունների հիմնադրամի հանրային քաղաքականության տնօրեն Գրեգ Միլեթը։
Թե որքանով հասանելի այն կլինի մարդկանց, առայժմ պարզ չէ։