Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պատրաստվում եմ էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին: Հույս ունեմ՝ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»,- Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ Հայաստանի նպատակն է հասնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանների, ճանապարհների, երկաթուղիների վերաբացմանը։
«Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է Միջին միջանցքը։ Խաղաղության խաչմերուկի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ այն կարող է լինել Միջին միջանցքի մաս։ Ես այդ թեմայով կխոսեմ նախագահ Էրդողանի հետ»,-ասել է նա։