Fars. Իսրայելի կողմից Իրանի արևելքում իրականացված հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ յոթ զինվոր
Քաղաքական
21:40 22/06/2025
Տարածաշրջան

Fars. Իսրայելի կողմից Իրանի արևելքում իրականացված հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ յոթ զինվոր

«Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի կողմից Իրանի արևելքում գտնվող Յազդ նահանգի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) յոթ զինվոր։

Գործակալության տվյալներով՝ ԻՀՊԿ մարտիկներից բացի, զոհվել է նաև երկու ժամկետային զինծառայող։ Մանրամասներ չեն հրապարակվել։ Լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder