Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ-ն, Չինաստանը և Պակիստանն Իրանին ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ այսօր ՄԱԿ-ի ԱԽ նիստ են հրավիրել և որոշման տեքստ տարածել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որը կապված է Իրանի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետ, տեղի կունենա կիրակի օրը՝ ժամը 23:00-ին, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունիսին նախագահող Գայանայի առաքելությունը։
«Նախագահը նիստը նշանակել է ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին)», -ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շրջանում տարածել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
-ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա, որոնք վերահսկվում են ԱԷՄԳ-ի կողմից, խստորեն դատապարտվում են։
-Ընդգծվում է, որ այս հարվածները լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։
-Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը պահանջում են անհապաղ և անվերապահ հրադադար և ընդգծում են բոլոր կողմերի պարտավորությունը՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը միջազգային իրավունքի համաձայն։
-Մոսկվան, Պեկինը և Իսլամաբադը կոչ են անում դիվանագիտական լուծման։
-Առաջարկվում է երաշխավորել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը՝ բոլոր բազմակողմ և միակողմանի պատժամիջոցների վերացման դիմաց։