Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցուն քաղաքականության մեջ ներքաշելը
Եկեղեցուն քաղաքական բախման մեջ ներգրավումը անթուլատրելիէ աշխարհի որևէ երկրում Այդ մասին բարերար և գործարար Սամվել Կարապետյանի հետապնդման ֆոնին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Նեղոսի Ավետարանական Սինոդի Միջեկեղեցական երկխոսության և էկումենիկ հարաբերությունների խորհրդի նախագահ, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիֆատ Ֆիքրի Սաիդը։
«Աշխարհի որևէ մասում անընդունելի է, որ կրոնական կազմակերպություններն ու եկեղեցիները ներքաշվեն քաղաքական հակադրությունների մեջ»,-ասել է Ֆիքրի Սաիդը՝ մեկնաբանելով հայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
Սաիդը նաև ընդգծել է դատական համակարգի նկատմամբ հարգանքի կարևորությունը, որտեղ էլ այն գտնվի, բայց միևնույն ժամանակ հիշեցրել է, որ յուրաքանչյուր մեղադրյալի պետք է երաշխավորվի պաշտպանության իրավունքը, քանի որ ցանկացած անձ համարվում է անմեղ, մինչև դատարանում նրա մեղքը չապացուցվի։
«Կրոնական հաստատությունները կատարում են բարձր հոգևոր առաքելություն։ Մենք հույս ունենք, որ բոլոր մարդիկ կկարողանան ապրել սիրո և խաղաղության մեջ», - հավելել է Ֆիքրի Սաիդը։
«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել և ձերբակալվել, այն բանից հետո, երբ նա իշխանությունների հարձակումների ֆոնին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու մասին: Գործարարն ինքը չի ընդունել մեղքը և չկայացած է անվանել Հայաստանի իշխանություններին: Եկեղեցուն աջակցելու նրա դիրքորոշումը զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Ֆեյսբուքում մի քանի վիրավորանքներ է հրապարակել եկեղեցու հոգևորականների և բարերարների հասցեին: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը Կարապետյանի երևանյան տան մոտ հայտնել է «օպերատիվ գործողությունների» մասին՝, և « մքտ 50 քաղաքացիներին տարել են ոստիկանական բաժանմունք»:Ավելի ուշ կալանավորվել է նաև Սամվել Կարապետյանը։