Թե՛ ամուսնացյալ, թե կուսակրոն հոգևորականները միաբան են և էժանագին մանիպուլյացիաները չեն աշխատելու երբևէ. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հասարակություն
11:07 22/06/2025
Հայաստան

Թե՛ ամուսնացյալ, թե կուսակրոն հոգևորականները միաբան են և էժանագին մանիպուլյացիաները չեն աշխատելու երբևէ. Տեր Եսայի քահանա Արթենյան

«Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը մեր ժողովրդի համար մշտապես եղել է ուխտագնացության օր»,- լրագրողներին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նա նշեց, որ այսօր ամփոփվում է Արարատյան շաբաթը, որի ընթացքում տեղի են ունեցել մի քանի եկեղեցական տոներ, որոնք ներկայացնում են իրենց պատմական և հոգևոր իրողությունները։

Նա հայտնեց, որ օրվա առիթով ժողվորդի երկրպագության համար Մայր Աթոռից հանվել են 7 սրբություններ։

Տեր Եսայի քահանան ասաց, որ այսօր կան մեծ հոծ խմբեր, որոնք գալիս են Մայր Աթոռ մասնակցելու սուրբ պատարագին և խոնարհվելու այս սրբություններին։

 Քահանան հայտնեց, որ ցավալի է, որ հայկական իրականության մեջ կարող է նման երևույթ դրսևորվի երբ հարձակում է կատարվում Եկեղեցու վրա։

«Հայ Եկեղեցին արել և շարունակում է իր ազգապահպան առաքելությունը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մանավանդ։ Այսինքը եկեղեցու գործունեության առումով որևէ բան չի փոխվել։ Իսկ թե ինչու քաղաքական իշխանություններն այստեղ որտեղ են խնդիրներ տեսնում, գուցե իրենք կարող են հստակ ձևակերպել, կամ փորձել են ինչ-որ ձևակերպումներ տալ, երբեմն խեղաթյուրելով իրողությունները, բայց հայ եկեղեցին անշեղորեն իր առաքելության ծիչից ներս է և այստեղ երբևէ որևէ բան չի փոխվել...Թե՛ ամուսնացյալ, թե կուսակրոն հոգևորականները համախմբված են, միաբան և էժանագին մանիպոիլյացիաները չեն աշխատելու երբևէ», հայտարարեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder