Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանի դուստր. Ահա թե ինչու այսօր պարտավոր ենք բարձրաձայնել ակնհայտը
Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևն իր ինսթագրամի էջում գրում է.
«Ի՞նչ արժեք ունի մեկ կյանքը: Իսկ հազարավո՞ր կյանքերը: Քչերը կարող են փրկել նույնիսկ մեկին, առավել ևս հազարներին:
Եվ քչերը կարող են իրավացիորեն հպարտանալ դրանով։ Նա նրանցից մեկն է, ով երբեք չի ձգտել ճանաչման, բարձրաձայն չի խոսել իր արածների մասին: Նա պարզապես կատարում է իր պարտքը ժողովրդի առաջ՝ հանգիստ, հետևողական, անձնվիրաբար:
Դրա վառ օրինակն է Ստեփանակերտի հիվանդանոցը, որը կառուցվել է նրա նախաձեռնությամբ և միջոցներով: 2014 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 28-ը այնտեղ բուժում է ստացել ավելի քան 50 000 հիվանդ, այդ թվում՝ ավելի քան 7000 վիրավոր: Հազարավոր կյանքեր են փրկվել: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է։
Ահա թե ինչու այսօր պարտավոր ենք բարձրաձայնել ակնհայտը: Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է: Եվ իսկապես՝ Մեծ Հայրենասեր:
Եվ ևս մի բան: Նա իմ հայրն է: Եվ ես անսահման հպարտ եմ, որ նրա դուստրն եմ»։