Սուքիասյանը խոսնակը մեկնաբանել է ադամանդի գողության ու մաքսանենգության դեպքը
Իրավունք
12:46 23/06/2025
Հայաստան

Սուքիասյանը խոսնակը մեկնաբանել է ադամանդի գողության ու մաքսանենգության դեպքը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը մեկնաբանել է ՌԴ ԱԴԾ կողմից տարածված հաղորդագրությունը, ըստ որի «Ալռոսայից» գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար և Հայաստանի խորհրդարանի անդամ Խաչատուր Սուքիասյանն է։ ԶԼՄ-ները հրապարակել են Ռուսաստանի իրավապահ մարմնի պաշտոնական հաղորդագրությունը։

«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:

Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծwւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,-նշել է Աննա Մկրչտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուքիասյանը խոսնակը մեկնաբանել է ադամանդի գողության ու մաքսանենգության դեպքը