Լիխաչև. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգավոր գիծ է հատվել
Քաղաքական
19:46 23/06/2025
Աշխարհ

Լիխաչև. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգավոր գիծ է հատվել

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, հարված է հասցվել համաշխարհային միջուկային ընտանիքի վստահությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հարված է հասցվել երկու օբյեկտներին՝ ռումբերով, մեկին՝ հրթիռներով։ Վնասի չափի մասին տարբեր տեղեկություններ կան, պարզ է, որ հիմնական թիրախը, ամենայն հավանականությամբ, Ֆորդոյում գտնվող օբյեկտն էր, որտեղ տեղի է ունենում բարձր հարստացում,  ըստ երևույթին, կան կամ եղել են հարստացված ուրանի պաշարներ։ Մենք լիարժեք տեղեկատվություն չունենք։ Իմ ընկալմամբ, հարված է հասցվել համաշխարհային միջուկային ընտանիքում գոյություն ունեցող որոշակի վստահությանը», - ասել է նա՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգավոր գիծ է հատվել։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածել է Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտների։ Վաշինգտոնի կարծիքով, հարձակումը նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder