Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ
Քաղաքական
21:03 23/06/2025
Աշխարհ

Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանը հրթիռային գործողություն է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների դեմ, որը ստացել է «Բեշարաթ-ե Ֆաթհ» (Հաղթանակի բարի լուր) կոդային անվանումը, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Իսրայելի պետական ​​Kan հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ Իրանը առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։

«Իրանը երկուշաբթի երեկոյան հարձակվել է Իրաքում և Քաթարում գտնվող ամերիկյան թիրախների վրա, հաստատել են իսրայելցի պաշտոնյաները։ Իսրայելական աղբյուրի համաձայն՝ Կատարի վրա, որտեղ գտնվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան բազան՝ «Ալ Ուդեյդ»-ը, արձակվել է ավելի քան հինգ հրթիռ։ Բացի այդ, մեկ հրթիռ է արձակվել Իրաքում գտնվող ամերիկյան թիրախի վրա», - ասվում է պետական ​​հեռուստաալիքի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder