Իրանը պատրաստվում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծ ընդունել
Քաղաքական
12:22 23/06/2025
Տարածաշրջան

Իրանը պատրաստվում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծ ընդունել

Իրանի խորհրդարանը նախատեսում է ընդունել օրինագիծ, որը ժամանակավորապես կդադարեցնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը՝ դրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին  հայտարարել է Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«Մենք պլանավորում ենք խորհրդարանում ընդունել մի օրինագիծ, որը կկասեցնի Իրանի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, մինչև մենք չստանանք այս միջազգային կազմակերպության մասնագիտական ​​վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ։

Աշխարհը հստակ տեսավ, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և դարձել է քաղաքական գործիք», - ասել է նա

Աղբյուրը`Panorama.am
Placeholder