Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել Քաթարին Իրանին հարվածներ հասցնելու առումով
Քաղաքական
22:39 23/06/2025
Աշխարհ

Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել Քաթարին Իրանին հարվածներ հասցնելու առումով

Սաուդյան Արաբիան պատրաստ է բոլոր հնարավոր ձևերով աջակցել Քաթարին՝ Իրանի հարվածներին արձագանքելու համար, ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության H սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի կողմից Քաթարեղբայրական պետության դեմ սանձազերծված ագրեսիան, որը միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում է։ Սա անընդունելի է և չի կարող արդարացվել որևէ պարագայում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է հայտարարության մեջ։

«Սաուդյան Արաբիան հաստատում է, որ լիովին կանգնած է Քաթարի բարեկամ պետության կողքին և կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ Կատարին աջակցելու համար ձեռնարկված բոլոր միջոցառումներում»,-նշել է նախարարությունը։

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտների: Վաշինգտոնի կարծիքով, հարձակումը նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder