Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է սեփականության իրավունքը
Իրավունք
20:11 23/06/2025
Հայաստան

Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է սեփականության իրավունքը

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:  Այս մասին հայտնում են Դատախազությունից, միաժամանակ հիշեցնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը:

«Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder