Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և ևս երեք հոգի։
«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է»,- Panorama.am-ին հայտնեց քննչական կոմիտեից մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակավածներից մեկը Սամվել Դարբինյանի եղբայրն է։