Արտակ Գալստյանի լիազորութունները կդադարեցվեն
Քաղաքական
15:13 23/06/2025
Հայաստան

Արտակ Գալստյանի լիազորութունները կդադարեցվեն

Երևանի ավագանու անդամ արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ քաղաքապետարանից։

Ուշագրավ է, որ նման առաջարկով ավագանուն դիմել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։ Նա հիմավորել է, որ Արտակ Գալստյանը բացակայել է ավագանու բոլոր 17 նիստերից, իրավական հարցերի հանձնաժողովի բոլոր 11 նիստերից։

Հայկ Գրիգորյանը հիմնավորել է, որ Արտակ Գալստյանը գտնվում է տնային կալանքի մեջ, ինչի հետևանքով չի մասնակցել ավագանու աշխատանքներին, օրենքով առկա չէ որևէ հիմք բացակայությունը հարգելի համարելու համար։

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը «Հանրային ձայն» խմբակցության անդամ է։

Որոշումը կքննարկվի ավագանու վաղվա նիստում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակ Գալստյանի լիազորութունները կդադարեցվեն