Թրամփ. Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել
Քաղաքական
10:32 23/06/2025
Աշխարհ

Թրամփ. Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտները՝ հավելելով, որ սա համարում է «ճշգրիտ տերմին» իրավիճակը նկարագրելու համար։ Նա համապատասխան հաղորդագրությունը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցի էջում:

 Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ամերիկյան կողմից հասցված հարվածները դիպել են նպատակակետին և կարողացել են հասնել ստորգետնյա օբյեկտներին:

«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ոչնչացում» ճիշտ տերմինն է։ Ամենամեծ վնասը հասցվել է գետնի մակարդակից բավականին ցածր», - գրել է Թրամփը։

Հունիսի 22-ի գիշերը Թրամփը հաղորդել էր  Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի կողմից իրականացված գործողության մասին: Նա, մասնավորապես, մանրամասնել էր, որ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփ. Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել