Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ԱԳՆ. Թեհրանը կշարունակի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը
Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս երկրներն իրավունք չունեն սահմանափակել Թեհրանին այս հարցում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«Մենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակիցն ենք, դրա հիման վրա մենք ուրանը հարստացնում ենք խաղաղ նպատակներով՝ ի շահ մեր երկրի: Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ հետևում ենք պայմանագրով մեր պարտավորություններին»,-ասել է Թախտ-Ռավանչին գերմանական ARD հեռուստաալիքի եթերում: