Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում և նրա շուրջ պատերազմի ընդլայնման ֆոնին Փաշինյանը հոգևորականներին հորդորում է դուրս գալ Հայոց Կաթողիկոսի դեմ
Հայաստանի Հանրապետության հարևանությամբ ռազմական գործողությունների կտրուկ թեժացման և ընդլայնման ֆոնին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հերթական գրառմամբ, որում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։
Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի և արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։
Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելևէջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս և աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության և պահեցողության մեջ է լինում, և ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգևորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգևորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից և Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։
Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»։