Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը Կարապետյանին հնարավորություն է տալիս հանդես գալ ոչ միայն գործարար, բարերար, այլև քաղաքական գործիչ. Զատուլին
«Պարոն Փաշինյանը փորձում է Կարապետյանի դեմ հանել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են երկրի տնտեսական իրավիճակից, որը, ի դեպ, ինքն է ստեղծում», -այս մասին «Ռիա Նովոստի» գորակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Քաղաքական գործչի կարծիքով, Փաշինյանը «գլուխ է կոտրում», թե ինչպես կրկին վերընտրվել 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, որի մեջ նա մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, նա պայքար է սկսել Հայ եկեղեցու դեմ։
«Տնտեսական պատճառներով Փաշինյանի օրոք Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Այդ կապերի շնորհիվ այն ցույց է տալիս կայուն տնտեսական աճ, հատկապես հատուկ ռազմական գործողության ընթացքում, քանի որ այն դարձել է պատժամիջոցները շրջանցելու կենտրոն, ռուսները գնացել են այնտեղ, բացել են բիզնեսներ և գումար ներդրել։ Այսինքն՝ նա շահում է, քանի որ տնտեսությունը մնում է փոխկապակցված Ռուսաստանի հետ, բայց քաղաքականապես պարոն Փաշինյանը գտնվում է բոլորովին այլ տեղում», - հավելեցլ է Զատուլինը։
Ռուսաստանցի գործիչը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, իսկ Փաշինյանը նրան հնարավորություն է տալիս նրան հանդես գալ ոչ միայն որպես գործարար և բարերար, այլ նաև որպես քաղաքական գործիչ։