Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շերեմետևո օդանավակայանում երկու տարեկան երեխային գետնով տված տղամարդու մոտ թմրանյութ են հայտնաբերել
Շերեմետևո օդանավակայանում իր դիմաց կանգնած երկու տարեկան երեխային գետնով տված տղամարդու խուզարկության ժամանակ նրա մոտ թմրանյութեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկատվությունը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ հունիսի 23-ին տղամարդը, որը գտնվել է օդանավակայանի ժամանման գոտում՝ թմրանյութի ազդեցության տակ, ձեռքերով բարձրացրել է մանկահասակ երեխային ու բարձրությունից ուժով նետել գետնին։
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հոդվածով։