Ստանիսլավսկու անվան թատրոնի հիմնական բեմը ժամանակավորապես չի գործի
Մշակույթ
15:28 24/06/2025
Հայաստան

Ստանիսլավսկու անվան թատրոնի հիմնական բեմը ժամանակավորապես չի գործի

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հիմնական բեմը երեք ամիս չի գործի։  Ասուլիսում թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը հայտարարեց, որ փոխվում են թատրոնի հիմնական դահլիճի 70 տարեկան աթոռները։  

«ԿԳՄՍ նախարարությունն այս  տարի տենդեր  իրականացրեց, հաղթող կա, մոտ  օրերս կկնքվի պայմանագիրը։ Թատոնի հիմնական բեմը երեք ամիս կդադարի իր գործունեությունը, բայց մյուս հարթակներում, Երևանի այլ թատրոնում և մարզերում   կշարունակենք մեր գործունեությունը»,- նշեց նա։

Շահվերադյանի խոսքով, հանդիսատեսին պետք է ընդունել հարմարավետ միջավայրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder