Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Հասարակություն
18:22 24/06/2025
Հայաստան

Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գրում է․

«Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից: Հիվանդ երևակայությունը անընդհատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է հիմարությունները բազմիցս կրկնվելով կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն:

Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»:

Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder