Էդ կրթվելն առաջինը Ձեզ է անհրաժեշտ. Օգտատերերն արձագանքում են Փաշինյանի տխմարին
Քաղաքական
08:36 24/06/2025
Հայաստան

Էդ կրթվելն առաջինը Ձեզ է անհրաժեշտ. Օգտատերերն արձագանքում են Փաշինյանի տխմարին

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան  ֆեյսբուքյան գրառմամբ վիրավորել է կողակցի ղեկավարած հիմնադրամի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավը քննադատողներին.

«Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։

Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես»։

Ի պատասխան օգտատերերից շատերը քննադատել ու ծաղրել են նրան.

«Վտանգավոր չէ անգրագետ մարդը,
Վտանգավոր է անգրագետը, որը իրեն գրագետի տեղ է դնում ու մարդկանց «տխմար» կոչում»։

«Պր֊ն Փաշինյան, էդ կրթվելը առաջինը Ձեզ է անհրաժեշտ»։

«Կըռթված ջանիդ մեռնեմ։ Դոմփել,համբալ,տխմար էս բառերը քեզանից ենք սովորել»։

«Տխմար, ոջիլ, դոմփել, ագրեսիվ ոջիլ, հիստերիկ եւ շատ նման բառեր- էս է՞ «կրթողների» մտահորիզոնը»։

«ԵՍ ԷԼ ԳԻՏԵԻ ԷՍՕՐ ԴՈՄՓԵԼՈՒ ՕՐԱ, ՊԱՐԶՎՈՒՄ Ա՝  ԷՍՕՐ ԿՐԹՎՈՒՄ ԵՆՔ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder