Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
17:25 24/06/2025
Հայաստան
Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար
Երևանի պարեկները հունիսի 20-ին Դավիթ Բեկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության էրեբունու բաժին են տեղափոխել 23-ամյա երկու երիտասարդի։
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով 8 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ գաղտնի փականով դանակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder