«Ժողովուրդ». Իշխանությունը չի կարողանում միջազգային իրավական հարցերով պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել
Օրվա մամուլ
08:45 24/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանությունը չի կարողանում միջազգային իրավական հարցերով պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է: Ըստ էության, քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։

Բանն այն  է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված՝ Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ:

Ի դեպ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում՝ Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը հետ կանչելը։ Եղիշե Կիրակոսյանն էլ քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար այդ հայցերը և դրանք հետապնդելը խոչընդոտ չեն միջազգային ատյաններում մեր իրավունքների պաշտպանության համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder