Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
08:03 24/06/2025
Հայաստան
Մումբայի միջազգային մրցաշարում վերջին խաղափուլից առաջ հայ շախմատիստների արդյունքները
Հնդկաստանում անցկացվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։
Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 6.5 միավոր, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը՝ 6 միավոր։
Վերջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 24-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder