Փաստաբան. 2 տարի անց դատախզությունը ստիպված ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել
Քաղաքական
14:14 24/06/2025
Հայաստան

Փաստաբան. 2 տարի անց դատախզությունը ստիպված ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել

«Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել»,-այս մասին գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա մանրամասնում է.

«Ընդ որում ՝ դատախազությունը անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռեւս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ՃԻՇՏ» քրեաիրավական գնահատական տալու համար։

Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարացնելու համար ժամանակա պետք)))

Гиганты юриспруденции»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder