Մանկապարտեզների թեմայով Աբաջյանի պապի նույն մեխանիզմներն եք կիրառում 2026թ ընտրություններից առաջ. Արշակ Սարգսյանը՝ Ավինյան
Քաղաքական
12:36 24/06/2025
Հայաստան

Մանկապարտեզների թեմայով Աբաջյանի պապի նույն մեխանիզմներն եք կիրառում 2026թ ընտրություններից առաջ. Արշակ Սարգսյանը՝ Ավինյան

«Պարոն Ավինյան, էս ձեր բերած նախագիծը համարում եմ պոպուլիստական։ Նախընտրական փուլի քարոզարշավի ներքո եք դիտարկում, նորից «նախկին-ներկա»-ի թեզի համար եք ստեղծում»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Հիշեցնենք,որ ավագանու ՔՊ խմբակցությունը առաջարկում է 1991ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծել։ Առաջարկվում է, որ հանձնաժողովը ունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Հարցը զեկուցում էր Գալջյանը։

Նա հիշեց Մարտի 1-ի միջադեպերի մի դրվագ, երբ մանկահասակ երեխայի կոշիկ էին ցույց տալիս, զինովրի ծրար, որոնց միջոցով ժողովրդին վրդովեցնում էին։

«Աբաջյանի պապի նույն մեխանիզմներն եք կիրառում հիմա։ Եթե դուք երկու տարի է իշխանության եք, արդյոք մանկապարտեզների հետ կապված դրվագներ չգիտեիք, դիմեիք դատախազություն, ամբողջ դատական համակարգը ձեզնով էիք արել՝ նաև դատարանները, քննչական մարմինները։ Ինչն է ձեզ հետաքրքիր, որ էմոցիոնալ բնույթի մանկապարտեզների ֆոն եք ուզում ստեղծել 2026 թ, ընտրություններից առաջ»,-ասաց Արշակ Սարգսյանը։

Սարգսյանը առաջարկեց նաև ճանապարհները և սեփականաշնորհած այգիներն էլ դիտարկեն, ՝ նշեց որ իր բնակության վայրում 30 տարվա օգտագործվող փողոցը «Շուշի» թաղամասը սեփականաշնորհել  է անմխիթար վիճակում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանկապարտեզների թեմայով Աբաջյանի պապի նույն մեխանիզմներն եք կիրառում 2026թ ընտրություններից առաջ. Արշակ Սարգսյանը՝ Ավինյան