Ավագանու ՔՊ-ական անդամները «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին չզրկեցին մանդատից
Քաղաքական
10:36 24/06/2025
Հայաստան

Ավագանու ՔՊ-ական անդամները «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին չզրկեցին մանդատից

Երևանի ավագանին հերթական նիստ մեկնարկում քվեարկությամբ օրակարգից հանեց  «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Բանն այն է, որ իրավական հանձնաժողովը բացասական եզրակացությւոն էր տվել որոշծման նախագծին։

Արտակ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցել, քանի որ կալանքի տակ է եղել,որն հետո փոխարինվել է տնային կալանքով։

Ավագանում ՔՊ-ական խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց,որ նպատակահարմար չեն գտնում Արտակ Գալստյանին զրկեն մանդատից։

Օրակարգի 25 հարցից հանվեց Արտակ Գալստյանի հարցը և քվեարկությամբ ընդունվեց, որից զեկուցվելու է երկուսը։

Մյուս զեկուցվող հարց վերաբերում է 1991–ի սեպտեմբերի 21–ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելուն։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավագանու ՔՊ-ական անդամները «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին չզրկեցին մանդատից