Հակամարտության կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը». Թրամփ
Քաղաքական
08:13 24/06/2025
Աշխարհ

Հակամարտության կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը». Թրամփ

«Իսրայելի և Իրանի միջև հրադադարը «կտևի հավերժ»», - NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Կարծում եմ՝ հրադադարը մշտական ​​է։ Այն կտևի հավերժ», - ասել է նա, երբ նրան հարցրել են, թե որքան կտևի հրադադարը։

Նրա խոսքով, պատերազմն ամբողջությամբ ավարտվել է։ Թրամփը չի հավատում, որ Իսրայելն ու Իրանը «կրկին երբևէ կկրակեն միմյանց վրա»։

Նա նաև այս օրն անվանել է մեծ Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի համար՝ հավելելով, որ «ուրախ է այս աշխատանքը կատարելու համար»։

Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հակամարտության կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նրա խոսքով՝ 24 ժամվա ընթացքում աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը համաձայնել է հրադադարի՝ Իսրայելի հետ՝ Քաթարի միջնորդությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակամարտության կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը». Թրամփ