Հրադադարն ուժի մեջ է մտել, խնդրում եմ՝ չխախտեք այն. Թրամփ
Քաղաքական
09:37 24/06/2025
Հայաստան

Հրադադարն ուժի մեջ է մտել, խնդրում եմ՝ չխախտեք այն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել և խնդրում է չխախտել այն։

«Հրադադարն ուժի մեջ է մտել։ Խնդրում եմ, չխախտեք այն», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Իրանական Press TV-ն հաղորդել է, որ Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել Թեհրանից մի քանի հրթիռային արձակումներից հետո։

«Հրադադարը սկսվել է», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Դրանից առաջ, ինչպես պնդում է Իսրայելի պաշտպանության բանակը, Իրանը վեց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, մինչդեռ Press TV-ն հաղորդում է Իրանից հարձակումների չորս ալիքի մասին։

Kan հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային խորհրդակցության ժամանակ կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝  Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրադադարն ուժի մեջ է մտել, խնդրում եմ՝ չխախտեք այն. Թրամփ