Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ վերադառնա Հայաստան
Աշխարհում
17:23 24/06/2025
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ վերադառնա Հայաստան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է այն մասին, թե ինչպես է պլանավորում ավարտել կարիերան։ Այս մասին նա լրագրողներին ասել է ԱՄՆ-ում, որտեղ նա գտնվում է «Ինտերի» կազմում։

«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ վաղ եմ արել։ Ես կավարտեմ կարիերաս «Ինտերից» հետո։ Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը։ Ես չեմ վերադառնա Հայաստան։ Սաուդյան Արաբիայի նման երկրները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, ես սիրում եմ ֆուտբոլը խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու և ցույց տալու ցանկությամբ, թե ինչի եմ ընդունակ», - կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը X սոցիալական ցանցում։

championat.com-ի հաղորդմամբ, անցյալ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում խաղացել է 49 պաշտոնական խաղում, խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ վերադառնա Հայաստան