Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդ կրթվելն առաջինը Ձեզ է անհրաժեշտ. Օգտատերերն արձագանքում են Փաշինյանի տխմարին
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ վիրավորել է կողակցի ղեկավարած հիմնադրամի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավը քննադատողներին.
«Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։
Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես»։
Ի պատասխան օգտատերերից շատերը քննադատել ու ծաղրել են նրան.
«Վտանգավոր չէ անգրագետ մարդը,
Վտանգավոր է անգրագետը, որը իրեն գրագետի տեղ է դնում ու մարդկանց «տխմար» կոչում»։
«Պր֊ն Փաշինյան, էդ կրթվելը առաջինը Ձեզ է անհրաժեշտ»։
«Կըռթված ջանիդ մեռնեմ։ Դոմփել,համբալ,տխմար էս բառերը քեզանից ենք սովորել»։
«Տխմար, ոջիլ, դոմփել, ագրեսիվ ոջիլ, հիստերիկ եւ շատ նման բառեր- էս է՞ «կրթողների» մտահորիզոնը»։
«ԵՍ ԷԼ ԳԻՏԵԻ ԷՍՕՐ ԴՈՄՓԵԼՈՒ ՕՐԱ, ՊԱՐԶՎՈՒՄ Ա՝ ԷՍՕՐ ԿՐԹՎՈՒՄ ԵՆՔ»։