Փաստաբան. Մեղադրանք առաջադրվեց Բագրատ Սրբազանին
Իրավունք
16:41 25/06/2025
Հայաստան

Փաստաբան. Մեղադրանք առաջադրվեց Բագրատ Սրբազանին

Սրբազան պայքարշարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ այս մասին ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ամեն բան հասկանալի է։ Հերթական քաղաքական հետապնդումն է, որն ունի ընդդիմությանը թուլացնելու, պարալիզացնելու նպատակ։ Թե ինչ նպատակով ժամանակը ցույց կտա, կարծում եմ՝ նպատակը եկեղեցու նկատմամբ ավելի ուժեղ ոտնձգությունն է»,-ասաց փաստաբանը։

Փաստաբաններն ու Բագրատ Սրբազանը այս ամենը համարում են քաղաքական հետապնդում։

Ինչ վերաբերում է ՔԿ հրապարակած ձայնագրությունների վերաբերյալ հարցին, փաստաբանն ասաց՝ շատ բաներ իմանում են civic.am-ից։

«Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ մեզ արգելվում է շատ բաներ հայտնել։ Շատ անարդար իրավիճակում ենք մենք՝ փաստաբաններս, անհավասար պայմաններում»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder