Դավիթ Գալստյանին այսօր դատում են իր ֆունկցիոնալ պարտականություններն իրականացնելու համար. Արմեն Պետրոսյան
Քաղաքական
23:14 25/06/2025
Հայաստան

Դավիթ Գալստյանին այսօր դատում են իր ֆունկցիոնալ պարտականություններն իրականացնելու համար. Արմեն Պետրոսյան

«Դավիթ Գալստյանին այսօր դատում են նրա համար, որ ինքն իրականացնում է իր  ֆունկցիոնալ պարտականությունները»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց Արմեն Պետրոսյանը՝ Դավիթ Գալստյանի կուսակից ընկերը։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը,  ըստ ՔԿ-ի,  «ՀՀ-ում աhաբեկչшկան և իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։ Դատարանը քննում է  կալանավորման միջնորդության հարցը։

Ա. Պետրոսյանը նշեց, որ տեղահանվելուց հետո Դավիթ Գալստյանն այստեղ իր պարտականություններ է կատարել որպես Արցախի պատգամավոր, իր ֆունկցոնալ գործունեությունն է ծավալել ի նպաստ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պահպանման, վերադարձի իրավունքի։

Հարցին՝ Դ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և իշխանության յուրացման փորձ անելու համար, Պետրոսյանն ասաց. «Իրո՞ք։ Հավատո՞ւմ եք։  Ինչպե՞ս կարելի է  նման մտեքեր արտահայտել։

Մենք այդպիսի ուժ չունենք, որ կարողանայինք... Դա հեքիաթների ժանրից է, մենք նման ուժ չունենք, որ Հայաստանում հեղափոխություն իրականացնեինք»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder