Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները. Արսեն Բաբայան
Իրավունք
09:29 25/06/2025
Հայաստան

Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները. Արսեն Բաբայան

Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները: Այս մասին հայտնում է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից  Արսեն Բաբայանը։

«Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է և ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է...

Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է...

Կներեք, որ չեմ հավատում»,- գրել է Արսեն Բաբայանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder