Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև Փաշինյանը
Մշակույթ
19:50 25/06/2025
Հայաստան

Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը:

Հիշեցնենք, որ նրա որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Հիշեցնենք, որ Գուժ Մանուկյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի  է ունենում այսօր՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder