Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին ձերբակալում են. փաստաբան
Քաղաքական
11:59 25/06/2025
Հայաստան

Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին ձերբակալում են. փաստաբան

Դաշնակցության Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, բնակարանի խուզարկությունից հետո տեղափոխեցին քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին։ Այնտեղ է նաև Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։ Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder