Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Լենա Նանուշյանը Արսեն Թորոսյանի համար ապահովո՞ւմ է տեղեկության հնարավոր արտահոսքեր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր:
Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը և գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ոխերիմ կուսակիցներ են, և Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար:
Միաժամանակ հիշեցնենք, որ հրապարակվել են մեղադրանքներ, թե փոխնախարարը փորձել է որդուն ազատել զինվորական ծառայությունից՝ ծառայողական դիրքը ենթադրաբար օգտագործելով անձնական նպատակներով։ Սա անարդարության զգացում է առաջացնում, քանի որ Փաշինյանն ասում է՝ բոլորն օրենքի առջև հավասար են. բայց փոխնախարարի որդին արտոնյալ է, չի ծառայում:
Ի հավելումն ներքին քաղաքական այս գերլարվածության՝ առողջապահական ոլորտում շարունակվում են լուրջ խնդիրները՝ դեղորայքի և սարքավորումների պակաս, կադրերի արտահոսք, թափանցիկության նվազում։
Նանուշյանի շուրջ ձևավորված իրավիճակը կարող է լրջորեն ազդել ինչպես նրա պաշտոնավարման վրա, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ առողջապահական համակարգի վրա հանրային վստահության առումով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։