Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է և կմտնի դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:
Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է Սամվել Կարապետյանին և միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում