Ցավալի է, որ ՔԿ պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների. Փաստաբան
Իրավունք
22:28 25/06/2025
Հայաստան

Ցավալի է, որ ՔԿ պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների. Փաստաբան

«Եթե գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ժամը 22:00-ից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է այսօր ձերբակալված Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդությունները, դատավորն է Մասիս Մելքոնյանը։

Փաստաբանի խոսքով, Մ. Մելքոնյանի մասնակցությունն  արդեն բոլորի մոտ հարց չի առաջացնում՝ կա քաղաքական որոշում և պետք է այդ որոշումը դատական ակտով փաթեթավորվի:

«Շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել: Այսօր առավոտյան ասել եմ, որ եղած ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայատում իրականությունը։ Ծանոթանալով խափանման միջոցի կից նյութերին՝ կարող եմ միանշանակ պնդել, որ եղած ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը: Շատ ցավալի  է, որ Քննչական կոմիտեի  պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների։ Մոնտաժված նյութեր են, որտեղ ոչ միայն կոնտեքստից կտրված խոսքեր են, նաև ամբողջական նախադասություններ են ձևակերպված տարբեր մտքերից»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder